Ահաբեկչություն, կոռուպցիա, մոլախաղեր. ԱՊՀ–ում քննարկել են տնտեսական անվտանգության հարցեր

ԱՊՀ անդամ պետությունների հարկային հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստը նախանշված է 2023 թվականին Երևանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական նիստին։
ՊԵԿ–ից հայտնում են, որ նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի հարկային հետաքննության մարմինների ղեկավարները։
Կողմերը ներկայացրել են իրենց երկրների տնտեսական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացրած գործունեությունը և կուտակած փորձը, այդ թվում՝ «Հարկային հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի իրագործումը։
ԱՊՀ երկրների բանկերի քարտերի ձևակերպման հետ կապված խարդախությունը թափ է հավաքում
Քննարկվել են 2020-2022թթ․ահաբեկչության, ծայրահեղականության և այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի շրջանակում ձեռնարկված միջոցառումները, համացանցի և թվային վճարման միջոցների օգտագործմամբ իրականացվող տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների հակազդման պրակտիկան, դրամական միջոցների ապօրինի շրջանառությանն ու ապօրինի խաղային բիզնեսի հակազդմանը վերաբերող հարցեր։
ԱՊՀ անդամ պետությունների հարկային հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստը նախանշված է 2023 թվականին Երևանում։