Հայաստանը դեռ Իրաքի տաք օդային հոսանքների ազդեցության գոտում է. եղանակի տեսություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում մինչև օգոտսոսի 19-ը սպասվում է նորմայից բարձր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված այսօր օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։

«Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Հիդրոօդերևութաբանները զգուշացնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում մինչև օգոտսոսի 19-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Նախիրներով են շրջում. Գարիկ Մարտիրոսյանի կինը դժգոհել է Երևանի շոգից
Քամին առաջիկա օրերին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 19-ը էապես չի փոխվի, օգոստոսի 20-21-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ: