«Բանակ 2022» համաժողովում, որտեղ ներկայացված են ռազմական տեխնիկայի արդիական նորույթները, ցուցադրել են ռուսական մարտական հեռակառավորվող ռոբոտին` «մեջքին» նռնականետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Համաժողովի այցելուների ուշադրությունը գրավել է տաղավարով մեկ չորս «թաթերի» վրա տեղաշարժվող սարքը։
Դա չինական տեխնոլոգիայով հավաքված ռուսական անօդաչու սարքերից մեկն է։ ԶԼՄ-ների տվյալներով՝ դրա արժեքը մոտ մեկ միլիոն ռուբլի է։