«Սուրմալուի» փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. զոհերի թիվն այս պահին 6 է

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Sputnik
Քիչ առաջ «Սուրմալուի» փլատակների տակից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։ Այս պահի դրությամբ ունենք 6 զոհ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա հավելեց, որ մահացածի սեռը դեռևս պարզված չէ։
Անհետ կորած է համարվում 16 քաղաքացի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ միավոր լրացուցիչ տեխնիկա։
Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։