Ի՞նչ է կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Sputnik
Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրում որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարել ողջ գիշեր։ Այս պահին էլ դեպքի վայրում աշխատում են թե՛ փրկարարներ, թե՛ կամավորներ։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 16 քաղաքացի անհետ կորած է համարվում:
Տարբեր բժշկական կենտրոններ էին տեղափոխվել 61 քաղաքացի, նրանցից 21–ը շարունակում է բուժումը։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։