«Իմ հայրենիքն է»․ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականում խաղալու մասին

Էդուարդ Սպերցյան
Էդուարդ Սպերցյանը չի ճնշվում, երբ իրեն անվանում են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նորմալ է վերաբերվում Հայաստանի ազգային հավաքականում խաղալու որոշման պատճառով իր հասցեին հնչող քննադատություններին: Նա այդ մասին ասել է sport-express.ru-ի հետ զրույցում։
«Հայաստանն իմ հայրենիքն է, ինչի՞ համար պետք է քննադատեն ինձ»,- ասել է Սպերցյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Միաժամանակ, ֆուտբոլիստը նշել է, որ չի ճնշվում, երբ իրեն անվանում են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը:
«Ես իմ գործն եմ անում։ Չեմ նայում դրան»,- ասել է նա։
Հիշեցնենք` Սպերցյանը ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, «Կրասնոդարի» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցությունների արդյունքում 2021 թվականին համաձայնել է խաղալ ազգային հավաքականում: Գարնանը նրա նկատմամբ հետաքրքրություն դրսևորեց Մարսելի «Օլիմպիկը», իսկ ռուսական մարզական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նաև եվրոպական մի շարք այլ երկրների ակումբներ։