Օմսկում հինգհարկանի բազմաբնակարան շենքերից մեկը մասամբ փլուզվել է։ Տեղեկությունը հայտնում է մարզային դատախազության մամուլի ծառայությունը:
Նախնական տվյալով` փլուզման հետևանքով տուժածներ չկան։
Օմսկի մարզի դատախազը մեկնել է դեպքի վայր։
Դատախազությունը ստուգում է սկսել։