Երևանի թիվ 146 մսուր-մանկապարտեզը հիմնանորոգվել է։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
1980-ականներին կառուցված մանկապարտեզը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում և նախատեսված է 150 երեխաների համար։
«Մեր մանկապարտեզը շատ է սիրունացել»,–ասում է փոքրիկներից մեկը։
Իսկ մեկ ուրիշ երեխա էլ ասում է, որ շատ է սիրում իր մանկապարտեզի ընկերներին։
Մանկապարտեզի դաստիարակ Վալինա Գրիգորյանն էլ նշում է, որ 40 տարի առաջ ինքն է ընդունել վերանորոգված մանկապարտեզը և այսօր նորից հիմնանորոգված ինքն է ընդունում այն։
Ծրագիրն իրականացվել է համայնքային բյուջեի միջոցներով: