ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Նովայա Կախովկայի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վիտալի Գուրը մահացել է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։
Գուրի դեմ մահափորձ էր իրականացվել Խերսոնի մարզի Նոր Կախովկա բնակավայրում, նրան ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։
«Մահացել է, որքան գիտեմ։ Նա հոսպիտալում էր։ Ռազմական բժիշկները փորձում էին փրկել կյանքը»,- ասել է Լեոնտևը։
Նովայա Կախովկայի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ իր տեղակալը, որը դեռ 40 տարեկան չկար, զբաղվում էր քաղաքի և շրջանի ամենահրատապ հարցերով։
Գուրն ամուսնացած էր, երեխաներ ուներ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 164-րդ օրը։