ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Արարատի մարզի Դարակերտ գյուղի դպրոցի մոտ օգոստոսի 4-ին 8-ամսական որդու հետ վրաերթի ենթարկված կինը` 26-ամյա Ռիմա Հ.-ն, մահացել է։ Նշենք, որ ավելի վաղ մահացել էր կնոջ փոքրիկը` 8- ամսական Արման Ա.-ն։ Տեղեկությունը հայտնում է Shasmhyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` օգոստոսի 4-ին, ժամը 22։40-ի սահմաններում։ Մորն ու որդուն վրաերթի է ենթարկել 36-ամյա Սերգեյ Ս.-ն, իր վարած «Opel» մակնիշի մեքենայով։ Վարորդը նույնպես Արարատի մարզի բնակիչ է։
Կնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխել էին Երևան` «Էրեբունի» ԲԿ, իսկ փոքրիկին, արդեն մահացած վիճակում` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։