Աշխարհի բազմակի ռեկորդակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը Երևանի մետրոյի «Չարբախ» կայարանի դեպոյում նոր ռեկորդ սահմանեց` ճկույթով 20 մետր քաշելով 65 տոննա կշռող վագոնները։
Հարցին, թե ինչի մասին է երազում և ինչ նպատակներ ունի, Սաքունցը պատասխանեց․ «Ես երազանք չունեմ, միայն նպատակներ, և դրանցից ամենակարևորը իմ ազգին օգտակար լինելն է»։
Յուրի Սաքունցը ծրագրում է ճկույթով նաև ուղղաթիռ տեղաշարժել։
Սա մարզիկի առաջին ռեկորդը չէ։ Մեկ ամիս առաջ ուժային եռամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոնը ռեկորդ էր սահմանել` ատամներով մի քանի մետր քաշելով 37,5 տոննա քաշով հրշեջ մեքենաները։