ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է անցկացնում Հայաստանի ԱԳՆ շենքի դիմաց՝ ընդդեմ սփյուռքահայերի` Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի:
ՀՅԴ–ն բողոքի ակցիա իրկանացրեց ՀՀ ԱԳՆ–ի մոտ
© Sputnik / Aram Nersesyan
«Սա պատմական խայտառակություն է հայ ժողովրդի և Հայաստան–Արցախ–սփյուռք եռամիասնության համար, ակցիայի ժամանակ ունեցած ելույթում ասաց «Երիտասարդի ձայնը» հասարակական նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը։
«Երիտասարդի ձայնը» հասարակական նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը բողոքի ակցիային
© Sputnik / Aram Nersesyan
Նա շեշտեց, որ ԱԳՆ–ն, որի դիմաց իրենք հավաքվել են, կոչված է ներկայացնելու Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը արտաքին հարաբերություններում, բայց տարիներ շարունակ իրականացնում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից բխող քաղաքականություն։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այսօր աշխարհում երկու մարդ կա, որոնք հայերի սև ցուցակ ունեն` Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։
Բողոքի ակցիա ՀՀ ԱԳՆ–ի մոտ
© Sputnik / Aram Nersesyan
«Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է հենց հիմա սա կատարվում և ինչու են հենց այս մարդկանց նկատմամբ կատարվում հետապնդումները,– ասաց նա,– մենք այստեղից էլ կարող ենք հասկանալ, որ ՀՀ իշխանությունները, չբավարարվելով նոյեմբերի 9-ի հայտարարությունով, գնում են նոր նոյեմբերի 9-ի հետևից։
ՀՅԴ–ն բողոքի ակցիա իրկանացրեց ՀՀ ԱԳՆ–ի մոտ
© Sputnik / Aram Nersesyan
Եվ հիմա, որպեսզի իրենք կարողանան այդ ծրագիրը հաջողել, կարողանան այդ փակ, վերելակային, հեռախոսային բանակցությունների ընթացքում ձեռք բերած պայմանավորվածություններն իրականացնեն, պետք է մարդկանց , ովքեր ունակ են համազգային դիմադրություն ձևավորելու ու վիժեցնելու այդ նոր նոյեմբերի 9-ը և դրա արդյունքում Արցախի ու Հայաստանի հայաթափումը, մեկուսացնեն, այդ մարդկանց մուտքը Հայաստան պետք է արգելեն»։
ՀՅԴ–ն բողոքի ակցիա իրկանացրեց ՀՀ ԱԳՆ–ի մոտ
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք, որ վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։ Խոսքը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սյունե Աբրահամյանի մասին է:
ՀՅԴ–ն բողոքի ակցիա իրկանացրեց ՀՀ ԱԳՆ–ի մոտ
© Sputnik / Aram Nersesyan