ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 1-ի ուշ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Արտյոմ Պ․-ի վարած «Mercedes» և 20-ամյա Արտյոմ Մ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Mitsubishi»-ի ուղևորներից մեկը՝ 58-ամյա Ջեմմա Մախմուրյանը, տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս ուղևորները՝ 41-ամյա Թելլի Ս․-ն, 46-ամյա Արմենուհի Մ․-ն, տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Նույն բուժկենտրոն են տեղափոխվել նաև «Mercedes»-ի վարորդն ու նրա ուղևորը` 22-ամյա Արթուր Ս․-ն։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։