Դավիթ Մակյանը կումիտե մրցակարգում դարձել է Եվրոպական ուսանողական խաղերի չեմպիոն

Նա հանդես է եկել 75 կգ քաշային կարգում։
Sputnik
Լեհաստանում ավարտվեց «Եվրոպական ուսանողական խաղեր–2022»–ը։ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Մակյանը 75 կգ քաշային կարգում ոսկե մեդալի է արժանացել ու դարձել խաղերի չեմպիոն։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Դավիթի մարզիչը` Արման Մակյանը։
Դավիթը 5 մենամարտ է ունեցել ու 5-ի դեպքում էլ հաղթանակ է տոնել։
Նշենք, որ հուլիսի 29-ից 30-ը Լեհաստանում Լոձ քաղաքում կայացած Եվրոպական ուսանողական խաղերում Հայաստանը ներկայացրել են Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի մարզիկներ Անիտա և Դավիթ Մակյանները (ՀՊԲՀ):
Նրանք ներկայացել են կումիտե մրցակարգում. Դավիթը՝ 75կգ քաշային կարգում, իսկ Անիտան` 68կգ: