Ջրհեղեղ Կենտուկիում. զոհերի թիվն ավելացել է

Կենտուկիում վատ եղանակի պատճառով հազարավոր բաժանորդներ զրկվել են էլեկտրաէներգիայից: Նահանգապետն օգնություն է խնդրել ԱՄՆ նախագահից։
Sputnik
Ամերիկյան Կենտուկի նահանգում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 8-ի: Տեղեկությունը հայտնել է նահանգապետ Էնդի Բեշիրը։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել, և զգուշացրել, որ զոհերի թիվը կարող է երկնիշ դառնալ։
Նահանգապետը նաև հայտնել է, որ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և դաշնային օգնություն խնդրել նրանից։
Հրդեհ Մոսկվայի բյուջետային հյուրանոցում. 8 մարդ է զոհվել
«Այսօր ես ԱՄՆ նախագահին եմ դիմել Կենտուկիի արևելյան մասում ավերիչ ջրհեղեղների դեմ պայքարելու նպատակով դաշնային օգնություն տրամադրելու համար։ Կրած վնասը հսկայական է, իսկ վերականգնումը երկարատև ջանքեր կպահանջի։ Այդ օգնությունը շատ կարևոր է մեզ համար»,– նշել է Բեշիրը։
Կենտուկիում վատ եղանակի պատճառով ավելի քան 23 հազար բաժանորդ է զրկվել էլեկտրաէներգիայից:
Սան Ֆրանցիսկոյում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել կապիկի ծաղիկի տարածման պատճառով