Կալուգայում միկրոսխեմաներ արտադրողները մտադիր են համագործակցել Երևանի գործընկերների հետ

Կալուգայից Հայաստան եկած պատվիրակությունը
Հայ ինժեներները կարող են միկրոսխեմաների թեստավորման ծառայություններ մատուցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Կալուգայի «ՄԷԼ» փորձարարական-կոնստրուկտորական բյուրոյի միկրոսխեմաներ մշակողները մտադիր են համագործակցել հայկական «YEA Engineering» ընկերության հետ։ Մասնագետների հանդիպումը կայացել է Կալուգայի մարզի գործարար պատվիրակության հայաստանյան այցի շրջանակում։
«ՄԷԼ» փորձարարական-կոնստրուկտորական բյուրոն միկրոէլեկտրոնիկա է արտադրում` ինտեգրալային միկրոսխեմաներ, հիբրիդային սխեմաներ, գերբարձր հաճախականության անջատիչներ և այլն։
«YEA Engineering» ընկերությունն էլ մասնագիտացել է միկրոէլեկտրոնային դետալների թեստավորման վրա, հիմնականում դրանք միկրոսխեմաներն են (բոլոր մակարդակներում` նախատիպերից մինչև սերիական արտադրություն)։ Ընկերությունը զբաղվում է ոչ միայն ծրագրային ապահովում մշակելով (թեստ–պլաններ յուրաքանչյուր դետալի համար), այլև բուն թեստավորման սարքերն է արտադրում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում YEA Engineering–ից հայտնեցին, որ հանդիպումը հաջող է անցել, կողմերը հետաքրքրված են համագործակցությամբ։
Կալուգայի մարզի գործարար պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև շինարարական ոլորտի արտադրողները (տախտակապատման համակարգ, ալյումինե պրոֆիլներ, ալյումինացինկապատ պողպատե մետաղալարեր և այլն)։
Բիզնես առաքելության մասնակիցները մոտ 30 հանդիպում են անցկացրել հայկական ընկերությունների հետ, այդ թվում` «Հարավկովկասյան երկաթուղիների»։
Միջոցառումը կազմակերպվել էր Կալուգայի մարզի տնտեսական զարգացման և արդյունաբերության նախարարության և Արտահանման աջակցության մարզային կենտրոնի, ինչպես նաև Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության աջակցությամբ։
2023 թվականից հանքերը շա՞տ հարկ կտան, թե՞ քիչ. ֆիննախի ու բիզնեսի կարծիքները