Վթար Երևանի Խանջյան փողոցում. վարորդներից մեկը տեղում մահացել է, տուժածներ կան

Վթար Երևանի Խանջյան փողոցում
Վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Երևանի Խանջյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, հինգը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ավտովթարի մասին ահազանգը ստացել է հուլիսի 26-ին` ժամը 00։34-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2104» (վարորդ՝ Է. Ա., ծնված 1961 թ․) և «Opel Vectra B» (վարորդ՝ Ա. Վ., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «VAZ-2104» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։
«Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, ուղևորներ Լ. Խ.-ն (ծնված 1965 թ.), Ա. Ճ.-ն (ծնված 1971 թ.) և Հ. Խ.-ն (ծնված 1980 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ «VAZ-2104» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ. Ա.-ն (ծնված 1973 թ.)՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. վիրավորներից երկուսը երեխաներ են