Թուրքիայից Հայաստան վերադարձած ուղևորները փորձել են չգրանցված դեղորայք ներմուծել. ՊԵԿ

Քաղաքացիների բաճկոնների ներքին գրպաններում մաքսային հսկողությունից թաքցված օնկոլոգիական դեղեր են հայտնաբերվել:
Sputnik
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել չգրանցված դեղորայք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում հայտնաբերել և կանխել են ՀՀ-ում չգրանցված տարբեր տեսակի դեղամիջոցների անօրինական ներմուծումը:
«ՊԵԿ աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել Թուրքիայից Հայաստան ժամանած ՀՀ 2 քաղաքացիների նկատմամբ։ Իրականացված հսկողության արդյունքում վերջիններիս պատկանող ուղեբեռներում հայտնաբերվել են լատինատառ գրառումներով տարբեր տեսակի չգրանցված դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր»,–ասված է հաղորդագրությունում։
ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանիներում հայտնաբերվել են մեթամֆետամին և կոկաին
Բացի այդ, վերոնշյալ քաղաքացիների անձնական զննման արդյունքում բաճկոնների ներքին գրպաններում մաքսային հսկողությունից թաքցված օնկոլոգիական դեղեր են հայտնաբերվել:
Նշված դեպքերով ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ (մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով) և 203-րդ հոդվածների (ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ) իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր։
Պետությանը 27 միլիարդ դրամի վնաս է հասցվել. ԱԱԾ–ի բացահայտումներով 227 քրգործ է հարուցվել