Մահից երկու ամիս անց Պիեռ Նարցիսին հուղարկավորել են

Պիեռ Նարցիս
Նարցիսին հուղարկավորել են Կամերունի Բոնամատեկե գյուղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Մահից երկու ամիս անց կամերունցի երգիչ Պիեռ Նարցիսին հուղարկավորել են։ Տեղեկությունը հայտնում է տելեգրամյան «SHOT» ալիքը։
Նարցիսին հուղարկավորել են Կամերունի Բոնամատեկե գյուղում, ինչպես ցանկացել է նրա մայրը։
Երգիչը հունիսի 21-ին մահացել է Մոսկվայում երիկամի վիրահատությունից հետո։ Նարցիսը 45 տարեկան էր։
Վերջին տարիներին Պիեռը հազվադեպ էր աստղերի հետ միջոցառումների մասնակցում և ավելի շատ զբաղված էր սեփական առողջությամբ։
Մուդիո Մուկուտո Պիեռ Նարցիս դե Նապոլի դե Սուզան ծնվել է 1977 թվականին Կամերունում։ Ավելի ուշ տեղափոխվել է Ռուսաստան, ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ 1990-ականների վերջից նա հանդես է եկել Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ՈւՀԱ-ի թիմում։
Առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Աստղերի ֆաբրիկա-2» նախագծի շնորհիվ, որի շրջանակում ներկայացրել է «Շոկոլադե նապաստակ» («Шоколадный заяц») երգը։ Նարցիսը նաև Ինգուշեթիայի վաստակավոր արտիստի կոչում է ստացել։