ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈւ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈւ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին
© Photo : official site of MoD of RA
Վարչապետը շնորհակալություն է հայտնել գեներալ–լեյտենանտ Կամո Քոչունցին` վերջին 6 ամիսների ընթացքում ԳՇ պետի պարտականությունները կատարելու համար, իսկ Ասրյանին հաջողություն մաղթել։
«Գիտեք, որ որոշակի օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել և ԳՇ–ի պետը նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Նման որոշում ենք կայացրել` վերլուծելով վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում` ՊՆ-ԳՇ աշխատանքային գործակցության հարցերը։ Կարծում եմ` ճիշտ որոշում է կայացված։ Ուզում եմ հույս հայտնել, որ որոշման կատարման արդյունքում աշխատանքի արդյունավետությունը ԶՈւ–ի և բանակի բարեփոխումների ոլորտում ավելի արդյունավետ կլինի»,–ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈւ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին
© Photo : official site of MoD of RA
Ի պատասխան Ասրյանն ասել է, որ ԶՈւ-ի գերակա խնդիրն է պետության ռազմական անվտանգությունը, ուստի ԳՇ–ում կաշխատեն կոլեգիալ սկզբունքներով։
Ասրյանն ասել է, որ պարտավորվում է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները։
ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյան
© Photo : official site of MoD of RA
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես մասնակցել է իրադարձությանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈւ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին
© Photo : official site of MoD of RA
Հավելենք, որ հուլիսի 14-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը։ Ասրյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի-ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը (նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին)։
Հիշեցնենք, որ 2022թ-ի փետրվարի 24-ից ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը թափուր էր։ Այդ օրը Արտակ Դավթյանը երկրորդ անգամ ազատվեց ԳՇ պետի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ Իսկ մինչ այդ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել էր նաև 2018-ի մայիսից մինչև 2020-ի հունիսն ընկած ժամանակահատվածում։
Փետրվարի 28-ից ԳՇ պետի պարտականությունները կատարում էր ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը։
Նշենք, որ ԱԺ-ն հուլիսի 7-ին ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: