ՀՀ ԱԳՆ–ն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին երկկողմ հանդիպման մասին պատմող տեսանյութ է հրապարակել։
Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի նախաձեռնությամբ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին դիմավորել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին։
Եռակողմ հանդիպումից հետո Դարչիաշվիլին Միրզոյանին ու Բայրամովին ուղեկցել է երկկողմ բանակցությունների սրահ։
Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների երկկողմ հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։
Քննարկվել են նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, մտքեր են փոխանակվել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
Միրզոյանը բարձրացրել է նաև մարդասիրական բնույթի հարցեր, անդրադարձել գերիների վերադարձի խնդրին։