Ֆրանսիայում անոմալ շոգ է գրանցվել. հրդեհները չեն դադարում

Ֆրանսիայի մի շարք շրջաններում հրշեջներն ակտիվ պայքարում են անտառային խոշոր հրդեհների դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայում հուլիսյան շոգը շարունակում է թափ հավաքել, Նիմ և Բեզյե հարավային քաղաքներում այն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել։ Այս մասին այսօր հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը նշում է, որ առաջին անգամ Նիմ և Բեզյե քաղաքներում ջերմաստիճանը հուլիսին գերազանցել է 40 աստիճանը, սա պատմական ռեկորդ է։

Միևնույն ժամանակ, «Մետեո-Ֆրանս» ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացնում է, որ հուլիսի 18-ին աննախադեպ տապ է սպասվում երկրի տարբեր հատվածներում։

Սպասվող տևական շոգի և ուժեղ երաշտի պայմաններում տեղի իշխանությունները հակահրդեհային միջոցառումներ են իրականացնում։ Հուլիսի 14-ին Նիմի քաղաքապետարանը բարձր ջերմաստիճանային ֆոնի պատճառով չեղարկել էր ավանդական հրավառությունը, որը կազմակերպվում է ազգային տոնի առիթով։ Քաղաքացիներին անտառային հատվածներ այցելելիս ծայրահեղ զգուշության կոչ են անում։
Իսպանիայում սաստիկ շոգից 5 օրում 237 մարդ է մահացել, թռչուններն ընկնում են երկնքից
Ինչպես հայտնել են, Ֆրանսիայի մի շարք շրջաններում հրշեջներն ակտիվ պայքարում են անտառային խոշոր հրդեհների դեմ։