«Դիմադրություն» շարժման մասնակիցները շարժվեցին դեպի դատարան, որտեղ մահացել է Գրիգորյանը

Ակցիայի մասնակիցները երթը սկսեցին Ֆրանսիայի հրապարակից։
Sputnik
«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից Նալբանդյան փողոցով երթով շարժվեցին դեպի կառավարության շենք։
Այնուհետև կգնան Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայր, որտեղ այսօր մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Մասնակիցները բղավում են. «Նիկո՛լ, մարդասպան»։
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:
Արմեն Գրիգորյանը ՔԿՀ–ում գտնվելու ընթացքում գանգատներ չի ներկայացրել. պարզաբանում
Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։ Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ, րոպեներ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է։