Բյուրականում հետընթացի ժամանակ վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդուն. նա մահացել է

Դեպքի մասին ոստիկանությունում ահազանգը ստացվել է հուլիսի 14-ին, ժամը 11։40-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Բյուրականի հանքավայրում «ՄԱՆ» բեռնատարի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել մեքենավար Գարիկ Կարապետյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին ոստիկանությունում ահազանգը ստացվել է հուլիսի 14-ին, ժամը 11։40-ին. հիվանդանոցից հայտնել են, որ իրենց մոտ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա մի տղամարդ։
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 10.50-ի սահմաններում։
«Ժամը 19.45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 54-ամյա Գարիկ Կարապետյանը, գիտակցության չգալով, մահացել է»,– նշված է հաղորդագրությունում:
Կատարվում է նախաքննություն: