Զանգվածային ծեծկռտուք Ռուսաստանում. սպանել են Կարեն Տեր-Խաչատրյանին

Բնակիչներն ու միգրանտները վիճել են գյուղի աղջիկներից մեկի հասցեին արված կատակի պատճառով:
Sputnik
Մերձմոսկովյան Տարասկովո գյուղում՝ Կաշիրի շրջանում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է МК.RU-ն։
Բնակիչներն ու հանրակացարանում ապրող միգրանտները հուլիսի 11-ին վիճել են գյուղի աղջիկներից մեկի հասցեին արված կատակի պատճառով: Աղջկան պաշտպանել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը, որին դաժան ծեծի են ենթարկել: Տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է։
Համացանցում հայտնվել են ծեծկռտուքի կադրերը։ Նշվում է, որ տարասովցիները վաղուց են բողոքում միգրանտների պահվածքից։
Սպանվել է Կոտայքի մարզում հայտնի «Ծռի Վարդանը»