Վանաձորում 67-ամյա կինը վրաերթի զոհ է դարձել

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը վրաերթի է ենթարկել կնոջը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Հուլիսի 10-ին, ժամը 21.05-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա Եվգենիա Էվոյանին։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 23.55-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Եվգենիա Էվոյանը մահացել է: