Ճապոնիայի նախկին վարչապետի մարմինը տեղափոխել են Տոկիո

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են այն վայրում, որտեղ տղամարդը կրակել է Սինձո Աբեի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մարմինը տեղափոխող սգո ավտոշարասյունը հասել է քաղաքական գործչի տուն, որը գտնվում է Տոկիոյում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միաժամանակ հարյուրավոր մարդիկ գնացել են այն վայր, որտեղ հարձակվել են Ճապոնիայի նախկին վարչապետի վրա։ Նրանք ծաղիկներ են խոնարհել ու աղոթել Սինձո Աբեի հոգու խաղաղության համար։
Հիշեցնենք` հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 8-ին` տեղական ժամանակով մոտավորապես 11։30-ին Նարա քաղաքում։ Ազգային խորհրդարանի վերին պալատի ընտրությունների նախաշեմին, որոնք նախատեսված են հուլիսի 10-ին, քաղաքական գործիչը ելույթ է ունեցել ընտրողների առջև։
Այդ ընթացքում նախկին վարչապետից հինգ մետր հեռավորության վրա գտնվող մի տղամարդ ինչ–որ պահի կրակել է Սինձո Աբեի վրա։
Ինչ է կատարվել Ճապոնիայի նախկին վարչապետի վրա կրակելուց հետո. լուսանկարներ
Առաջին կրակոցը, ըստ երևույթին, չի դիպել Աբեին, նա շրջվել է, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում։ Երկրորդ կրակոցից հետո քաղաքական գործիչն ընկել է, պարանոցից ու կրծքի շրջանից արյուն է հոսել։ Աբեն մահացել է հիվանդանոցում հարձակումից մի քանի ժամ անց։ Նա 67 տարեկան էր։
Համացանցում նոր կադրեր են հայտնվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մահափորձից