Ողջաբերդի սողանքային գոտու վթարային տները կքանդվեն. բնակիչները փոխհատուցում կստանան

Տուն Ողջաբերդում
106 տների սեփականատերերից որևէ մեկը երբևէ ֆինանսական աջակցություն չի ստացել, նրանց մի մասը շարունակում է ապրել բարձր վթարայնության աստիճան ունեցող տներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վթարային տները կքանդվեն, բնակիչներին ֆինանսական փոխհատուցում կտրամադրվի։ Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում և վերաբերում է սողանքային գոտում գտնվող 15 բնակելի տներին։
ԱԻՆ–ը Ողջաբերդում ուսումնասիրություն է իրականացրել և պարզել, որ գյուղում կա վնասված 106 բնակելի տուն, որոնցից 59-ը գտնվում են վտանգավոր վիճակում, 10-ը փլուզման եզրին են, 47 տուն սեփականատերերի միջոցներով տարիների ընթացքում ուժեղացվել են և գտնվում են բարվոք վիճակում, սակայն բնակության համար նույնպես վտանգավոր են:
Կառավարությունը պարզեցնում է ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը
Ընդ որում` նշված 106 տների սեփականատերերից որևէ մեկը երբևէ չի ստացել ֆինանսական աջակցություն, նրանց մի մասը շարունակում է ապրել բարձր վթարայնության աստիճան ունեցող տներում:
Ներկա փուլում խիստ առաջնային է համարվել 15 առավել վտանգավոր վթարային բնակելի տներում ապրող քաղաքացիների տեղափոխման հարցը, և այդ նպատակով նրանց որոշվել է տրամադրել ֆինանսական աջակցություն` կախված ընտանիքի կազմից (թե՛ հաշվառված, թե՛ փաստացի բնակվող)։
Կառավարությունն այսօրվա որոշմամբ 241 897 500 դրամ հատկացրեց նոր բնակարաններ ձեռք բերելու ու դրանից հետո վթարային տները քանդելու պայմանով:
Փոխհատուցման գումարը հաշվարկվել է Աբովյան համայնքի բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի համար 2022 թվականի ապրիլին ձևավորված շուկայական գնի հիման վրա:
Անվտանգության նպատակով Հայաստանի ողջ տարածքում կներդրվի ռադիոմոնիթորինգի համակարգ