ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, տուժածը երևանյան հիվանդանոցներից մեկում է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 10:45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Սամվել Վ.-ն իր վարած ռուսական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 43-ամյա Հակոբ Ե.-ին»,–գրում է կայքը:
Տուժածին նախ տարել են «Գավառ» բժշկական կենտրոն, ապա ռեանիմոբիլով տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձրարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: