Արարատի մարզում 1-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել. նա մահացել է

Շտապօգնություն
33-ամյա վարորդը ներկայացել է բաժին, փաստի առթիվ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Արարատի մարզում 33-ամյա վարորդը Nissan XTrail-ով վրաերթի է ենթարկել Ավշար գյուղի բնակիչ 1-ամյա Տիգրան Մ-ին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի մասին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգել են հուլիսի 4-ին, ժամը 19։40-ի սահմաններում։
Փոքրիկը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում` պոլիտրավմա` զուգակցված ծանր գանգուղեղային վնասվածքով, միկրոհեմոռիա ախտորոշմամբ։

Կայքը նշում է` պարզվել է, որ նույն օրը, ժամը 18։50-ի սահմաններում Ավշար գյուղի Ֆիդայու փողոցում նույն գյուղի բնակիչ 33-ամյա Մեսրոպ Մ-ն ավտոմեքենայով հետընթաց կատարելիս է վրաերթի ենթարկել երեխային, որից հետո վերջինս արդեն մահացած տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Մեսրոպ Մ-ն ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։