Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչև 20 տարեկան) առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը։
125 կգ քաշային կարգի եզրափակիչում նա գոտեմարտեց վրացի Մերաբ Սուլեյմանաշվիլիի հետ և առավելության հասավ 13։2 հաշվով։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է մենամարտի տեսագրությունը։
«Պատմական արդյունք։ Թիմային հաշվարկում երկրորդն ենք»,– նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
Եվ այսպես` երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատոճայինները նվաճեցին 3 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ։
Ոսկե մեդալակիրներ դարձան Մուշեղ Մկրտչյանն ու Հայկ Պապիկյանը, արծաթե մեդալակիր` Հարություն Հովհաննիսյանը, իսկ Հայկ Աբրահամյանը բրոնզե մեդալի արժանացավ։