Ուկրաինայում ավելի քան 80 վարձկան է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսական ավիացիան Դնեպրոպետրովսկի ու Խերսոնի մարզերում խոցել է ուկրաինական 2 Սու-25 գրոհային, 1 Սու-27 կործանիչ և 9 ԱԹՍ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերն անցած օրվա ընթացքում ավելի քան 80 օտարերկրյա զինյալների են ոչնչացրել Նիկոլաևում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտության հարվածներ են հասցրել Նիկոլաև քաղաքում օտարերկրյա վարձկանների տեղակայման վայրին, տարածքային պաշտպանության 123-րդ բրիգադի կառավարման կետին, ինչպես նաև 79-րդ դեսանտագրոհային բրիգադի զինամթերքի պահեստին, Շևչենկո բնակավայրում ոչնչացվել է ավելի քան 20 ուկրաինացի զինծառայող և ավելի քան 80 օտարերկրյա զինյալ, վեց միավոր զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա, ավելի քան հազար հրետանային արկ», - նշված է գերատեսչության ամփոփագրում:
Բացի այդ, Խարկովում ոչնչացվել են տարածքային պաշտպանության 113-րդ բրիգադի ժամանակավոր տեղակայման երկու կետերը, որտեղ անձնակազմի 140 անդամ է տեղավորվել:
«Ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել է Դնեպրոպետրովսկ քաղաքի շրջանում «Խորտիցա» օպերատիվ-ռազմավարական խմբավորման կառավարման կետը», - տեղեկացնում է ՌԴ ՊՆ–ն։
ՌԴ ԶՈւ-ն դուրս է բերել կայազորը Զմեինի կղզուց․ ՊՆ
Ռուսական ավիացիան Դնեպրոպետրովսկի ու Խերսոնի մարզերում ուկրաինական երկու Սու-25 գրոհային, 1 Սու-27 կործանիչ և 9 անօդաչու թռչող սարք է խոցել։
Ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 224 ինքնաթիռ, 134 ուղղաթիռ, 1400 անօդաչու թռչող սարք, 353 զենիթային հրթիռային համալիր, 3859 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 698 մարտական մեքենա, դաշտային հրետանու և ականանետների 3059 զենք, ինչպես նաև 3916 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 127-րդ օրը։
Ուկրաինան սադրանք է նախապատրաստում ՌԴ ԶՈւ-ին քիմիական զենք կիրառելու մեջ մեղադրելու համար