ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Արարատի մարզի Մասիս քաղաքում վրաերթի է ենթարկվել 7-ամյա տղա, երեխան հիվանդանոցում մահացել է, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:30-ի սահմաններում։ Վարորդը 38-ամյա Ալիսա Խ․-ն էր, իսկ մեքենայի տակ ընկածը՝ 7-ամյա Ալեքս Չ․-ն։
Վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը, նա մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի՝ երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահվան հատկանիշներով։