Վահան Քերոբյանն ու Տիգրան Խաչատրյանը հանդիպել են մի խումբ գործարարների հետ

Վահան Քերոբյանն ու Տիգրան Խաչատրյանը
Գործարարներն ու նախարարները պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել են մի խումբ գործարարների հետ։ Տեղեկությունը հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Գործարարները բաց նամակով դիմել էին երկու նախարարություններին և Կենտրոնական բանկին՝ մտահոգություն հայտնելով իրենց բիզնեսի վրա դրամի անկանխատեսելի արժևորման բացասական ազդեցության կապակցությամբ։
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի, կառուցապատող, արտահանող, տնտեսության զարգացումն ապահովող այլ ոլորտների ընկերությունների ներկայացուցիչները խոսել են իրենց մոտ առաջացած խնդիրների մասին և առաջարկել կառավարությանը գտնել աջակցության մեխանիզմներ»,–ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ հանդիպման մասնակիցները քննարկել են ստեղծված իրավիճակը և պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել՝ ամփոփելու խնդիրներն ու ձևակերպելու անելիքը։
Վահան Քերոբյանի և Տիգրան Խաչատրյանի հանդիպումը մի խումբ գործարարների հետ
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի կառուցապատողների ասոցիացիայի, «Մանթաշով» գործարարների ակումբի, «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները։
Կապանի հանքի աշխատողները դադարեցրել են հացադուլը. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնել