Մեր կոորդինատ գրողը, պարզվել է, ադրբեջանական գործակալ է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշում է` եթե Ապրիլյան պատերազմում հաղթել է հայկական կողմը, ապա ինչո՞ւ են դրանից հետո բանակցային փաթեթներն ավելի անբարենպաստ եղել ՀՀ-ի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանից 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նախկին «20 տարվա պատմությանը»։

«Հոտնկայս բանակի կենացն ենք խմել, իսկ հիմա ինչ է կատարվում` քրեական գործեր մեկը մյուսի հետևից։ Մեր կոորդինատ գրողը, պարզվել է, ադրբեջանական գործակալ է և սխալ կոորդինատ է տալիս»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` իսկ նա, ով հայրենիքի դավաճանություն իբր չի արել, օրինակ` 20 կիլոմետրանոց արկի փոխարեն 10 կիլոմետր հեռավորությամբ թռչող արկ է գնել։
Դավաճանության և լրտեսության համար այսուհետ կարող են ցմահ ազատազրկման ենթարկվել
Ինչ վերաբերում է 2016-ի ապրիլյան պատերազմին, ապա նա նշեց, որ եթե ապրիլյան պատերազմում հաղթել է հայկական կողմը, ապա ինչո՞ւ են դրանից հետո բանակցային փաթեթներն ավելի անբարենպաստ եղել ՀՀ-ի համար։