ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ, հայտնում է Shamshyan.com–ը:
Այսօր` ժամը 00:40 –ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում բախվել են 26-ամայ Ա. Սերգոյանի վարած «УАЗ» մակնիշի և 37-ամյա Ա. Հովհաննիսյանի վարած «ВАЗ 21099» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «ВАЗ 210 99»–ի ուղևոր, Երևանի բնակիչ, 41-ամյա Վ. Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց հիվանդանոց է դիմել Հովհաննիսյանը:
Առավոտյան ժամը 07:30-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին հայտնել են, որ ժամը 05:00 –ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենայով Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու ճանապարհին Վ. Ներսիսյանը մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։