ՊԵԿ նախագահն այցելել է ՀՀ–ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն

Պետական եկամուտների կոմիտեն վերակառուցում է Մեղրիի սահմանային անցակետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն՝ ծանոթանալու կառույցի աշխատանքներին:
Ինչպես հայտնում են ՊԵկ–ից, Բադասյանը վարչության ղեկավար կազմին ներկայացրել է առաջիկայում մեկնարկող՝ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է Մեղրիի անցակետում նոր որակի համատեղ ծառայություն մատուցելու անհրաժեշտությունը՝ սահմանահատման գործընթացն ավելի արագ և բարձրորակ կազմակերպելու նպատակով:
Պետական եկամուտների կոմիտեն վերակառուցում է Մեղրիի սահմանային անցակետը։
ՀՀ և ՌԴ տնտեսվարողները կկարողանան էլեկտրոնային փաստաթղթեր փոխանակել. հանդիպում ՊԵԿ–ում
2022թ–ի բյուջեով ՊԵԿ շենքերի կապիտալ շինարարության համար նախատեսված է 1 մլրդ 981 մլն դրամ։
Ծրագրի ավարտը նախատեսվում է 2024թ–ին։ Բայց կորոնավիրուսի պատճառով շինարարական աշխատանքները որոշակիորեն ուշացել են։
Նշենք, որ տվյալ գումարը ՀՀ–ին է հատկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը` որպես դրամաշնորհ։