Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 280-ի. կադրեր Աֆղանստանից

Էպիկենտրոնը գտնվել է Խոստ քաղաքից 44 կմ դեպի հարավ-արևմուտք, այնտեղ ավելի քան 96 հազար մարդ է ապրում:
Sputnik
Առնվազն 280 մարդ մահացել է, ավելի քան 600-ը տուժել են Պակտիկա և Խոստ (Աֆղանստան) նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է Bakhtar գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանությանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆղանստանի Պակտիկա նահանգում 255 մարդ է զոհվել, 155-ը վիրավորվել են:
Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 250-ը
Աֆղանստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով 20:54-ին (Երևանի ժամանակով 00:54-ին):
Էպիկենտրոնը գտնվել է Խոստ քաղաքից 44 կմ դեպի հարավ-արևմուտք, այնտեղ ավելի քան 96 հազար մարդ է ապրում: Օջախը գտնվել է մոտ 51 կմ խորության վրա։