ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Երևանի Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ավտոճանապարհի սկզբնամասում 27-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կոտայքի մարզի բնակիչ, 63-ամյա Սիլվա Վ.-ին և Երևանի բնակիչ 4-ամյա Մարիա Ա.-ին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 12։25-ի սահմաններում։
Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, մինչև շտապօգնության ժամանումն առաջին բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին։
Շտապօգնությունը Սիլվա Ղ.-ին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ երեխային նույն հիվանդանոց են տեղափոխել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողները։ Այնտեղից փոքրիկին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: