Ռուսաստանցի հայ գործարարն ուզում է բացել առցանց խանութ, որտեղ կվճարեն կրիպտոարժույթով

Առցանց խանութը վաճառողներին ավելի մեծ հնարավորություններ կտա, քան մարկետփլեյսերը։ Հայրիյանը նոր ձևաչափն արդեն իսկ փորձարկում է իր առցանց խանութի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսիSputnik, Արամ Գարեգինյան. Ռուսաստանցի հայ գործարար Անդրեյ Հայրիյանն ուզում է առցանց առևտրի կենտրոն բացել էլեկտրոնային առևտրի համար։ Սովորական «առցանց մարկետփլեյսից» այն կտարբերվի նրանով, որ այնտեղ (ինչպես և առևտրի կենտրոնում) բիզնեսն ինքը կորոշի` ի նչ ակցիաներ կազմակերպել և ինչ առաջարկներ անել հաճախորդներին (այսինքն` առցանց հարթակը բիզնեսի փոխարեն չի որոշելու` ինչպես վաճառել նրա ապրանքը)։ Բացի այդ, վաճառքների մասին բոլոր տվյալների բազաները պահվելու են կոնկրետ վաճառողի մոտ (ի տարբերություն մարկետփլեյսերի, որոնք իրենց մոտ են հավաքում բոլոր այդ տվյալները)։
Հայրիյանն այդ հավելվածը փորձարկում է կոսմետիկայի և օծանելիքի առցանց խանութի վրա։ «Առաջինների ակումբ» գործարար միության (Մոսկվա) կազմակերպած Summit Armenia բիզնես ֆորումի շրջանակում Հայրիյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց, որ այստեղ վաճառքն իրականացվելու է բլոքչեյնով և կրիպտոարժույթով։
Կրիպտոարժույթի ռիսկերը ՀՀ–ում վերահսկողությունից դուրս են. ԿԲ–ն օրենսդրություն է մշակում
Հայրիյանը նշեց` քանի որ կրիպտոարժույթի պահման և առևտրի հետ կապված արգելքներ այստեղ չկան, նման վճարումներ կարելի է կատարել և ընդունել` չխախտելով օրենքը։
Բացի այդ, նրա Kataro Global ընկերությունը նաև բիզնեսի (առևտրի և ծառայությունների) ավտոմատացման լուծումներ է մշակում։ Հայաստանում խոշոր ընկերություններն արդեն իսկ ներդնում են նման համակարգեր (պահեստների կառավարում, հաշվառման վարում), իսկ փոքրերը նման բյուջեներ դեռ չունեն։ Հայրիյանը հավելեց, որ նրանց համար, ովքեր ի սկզբանե ներկայանալու են համաշխարհային շուկայում, օգտակար կլինի իրենց ծրագրերում ավտոմատացման համար նախատեսված գումար ունենալը։
«Առաջիկա տարիներին համաշխարհային առցանց առևտրում վաճառքի համար ծախսվող մարդկային ռեսուրսը սկսելու է կրճատվել և հաջող մրցակցելու (նաև տեղական ապրանքների վաճառքը խթանելու) համար հայկական առցանց առևտուրը պետք է ավտոմատացնի իր գործընթացները», – հավելեց Հայրիյանը։
Ապագայում նա մտածում է իր ընկերության մասնաճյուղը բացել Հայաստանում (ծնունդով հադրութցի է, այստեղից էլ` ընկերության անվանումը` Կատարոն (Կատարավանք)։ Այն Հադրութի շրջանի Դիզափայտ լեռան գագաթին գտնվող վանք է)։