Իրանում ուղևորատար գնացքի վթարից մահացածների թիվը հասել է 17-ի

Ավելի վաղ հաղորդվել էր 13 մահացածի և 50 վիրավորի մասին:
Sputnik
Իրանում ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով մահացածների թիվը հասել է 17-ի։ Տեղեկությունը հայտնում է իրանական YJC գործակալությունը, վկայակոչելով իշխանություններին։
Ավելի վաղ Tasnim գործակալությունը հաղորդել էր 13 մահացածի և շուրջ 50 վիրավորի մասին։ Ռելսերից դուրս եկած գնացքը Մեշհեդից ուղևորվում էր Յեզդ քաղաք:
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, ռելսերից դուրս գալը կարող էր տեղի ունենալ էքսկավատորի և գնացքի բախման հետևանքով: Ողբերգությունը տեղի է ունեցել Հարավային Խորասան նահանգում։
Իրանական Կարմիր մահիկի ընկերության տեղեկություններով՝ գնացքում եղել է մոտ 430 ուղևոր։