Դաժան դեպք Իջևանում. 17-ամյա աղջկան իրենց տան տանիքում կախված են գտել

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Տավուշի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. կախված վիճակում հայտնաբերել են 17-ամյա աղջկա դին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ հունիսի 3-ին` ժամը 19:50-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևան քաղաքի տներից մեկը։
Տան տանիքում՝ սյունից պարանով կախված վիճակում, նրանք հայտնաբերել են նույն տան բնակիչ, 17-ամյա Ն.Հ.-ի դին:
Ինքնասպանության փորձ Երևանի Արամի փողոցում
Ըստ աղբյուրի փոխանցած նախնական տեղեկությունների` վերջինս ինքնասպանություն է գործել:
Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Կայքի տեղեկություններով` Ն.Հ.-ն սովորում էր Իջևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում: