Ընդդիմությունը շրջափակում է կառավարության շենքի բոլոր մուտքերը

Սաղաթելյանը հատուկ հրահանգեց` ոստիկանության հետ կոնֆլիկտի մեջ չմտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները, հասնելով Հանրապետության հրապարակ, շրջափակեցին կառավարության շենքի բոլոր մուտքերը։
«Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Որևէ մեկը շենք մտնելու փորձ չանի, կառավարության 6 մուտքերը փակում ենք»։
Սաղաթելյանը հատուկ հրահանգեց` ոստիկանության հետ կոնֆլիկտի մեջ չմտնել։
Հիշեցնենք` մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում. ԱԻ նախարարը` Արցախի մասին
Այդ հարցով ԱԺ-ում հրավիրվեց արտահերթ նիստ, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ նիստին չի մասնակցելու։
Այսօր 16։00-ին նախանշված ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց 4 ժամով` քվորում չլինելու պատճառով։ Եթե 4 ժամ անց նույնպես քվորում չապահովվի, նիստը կհայտարարվի չկայացած։