Հայաստանի ու Վրաստանի միջև գիտական համագործակցության մեծ պոտենցիալ կա. ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն և Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։
Sputnik
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն, հայտնում են նախագահականից։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ։
Նախագահը մշակութային և հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի ուղեկցությամբ շրջել է պանթեոնի տարածքում և ծաղիկներ դրել հայ անվանի գործիչների շիրմաքարերին։ Նա նշել, է որ մեծապես տպավորված է պանթեոնի բարեկարգ վիճակով ու շնորհակալություն է հայտնել այն կարևոր աշխատանքի համար, որ արվում է ի հիշատակ հայ մտավորականների ու ականավոր հայ գործիչների։
Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն և Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։
Խաչատուրյանն այցելել է նաև Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։ Թանգարանի տնօրեն Դավիթ Լորթկիպանիձեի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին։
«Հայաստանի ու Վրաստանի միջև գիտական համագործակցության մեծ պոտենցիալ կա, ուղղակի պետք է կարողանանք իրար հետ աշխատել»,–լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասաց Խաչատուրյանը։
1 / 3

Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։

2 / 3

Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։

3 / 3

Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն

Նա նաև նշեց, որ Հայաստանի և Վրաստանի պաշտոնյաների միջև քննարկվող հարցերի վերաբերյալ սահմանափակումներ չկան, հանդիպումներն անցնում են անմիջական մթնոլորտում։ ՀՀ նախագահը շեշտեց, որ պաշտոնական այցերի նպատակը նաև առկա խնդիրները քննարկելն է։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը մայիսի 30–ին առաջին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: