Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը. քաղաքապետարան

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ:
Sputnik
Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ շինարարության գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։
«Ճանապարհի փլուզված հատվածում իրականացվում են ամրացման աշխատանքներ: Բացի այդ, վերակառուցվում են նաև գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քաղաքապետարանը նաև տեղեկացնում է, որ ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ: Աշխատանքները կազմակերպվում են երկհերթ:
Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով։ Արդյունքում երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ։
1 / 4

Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը։

2 / 4

Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը։

3 / 4

Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը։

4 / 4

Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը։

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ փլուզումը տեղի է ունեցել շինարարական նորմերը չպահպանելու և ամրաշինական աշխատանքներ չիրականացնելու հետևանքով։