Ինչպես է ՀՀ–ի արբանյակը դուրս բերվել Երկրի ուղեծիր. Արշակյանը տեսանյութ է հրապարակել

Երկրի ուղեծիր են դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում` հայկականը։
Sputnik
ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը դուրս բերվել Երկիր մոլորակի ուղեծիր։
«Անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նման ռազմավարական նշանակության նորարարական ծրագրերին աջակցությունը, ինչպես նաև ԱԺ կողմից հաստատված կառավարության ծրագրի առաջնահերթությունները նոր հորիզոններ են բացում Հայաստանում գիտական և տեխնոլոգիական առաջընթացի համար»,–գրել է Արշակյանը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մայիսի 25-ին` Երևանի ժամանակով 22:35-ին, ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։