Կործանիչը պտույտներ է գործում երկնքում «Դիմադրություն» շարժման քայլերթի ժամանակ

Քայլերթի ժամանակ նկատել են` ինչպես է կործանիչը սահուն կերպով մի քանի անգամ պտտվում երկնքում։
Sputnik
Երևանում «Դիմադրություն» շարժման քայլերթի ժամանակ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը ֆիքսել է երկնքում կործանիչի պտույտները։
Մինչ ակցիայի մասնակիցներն անցնում էին Արշակունյաց պողոտայով, այդ ընթացքում երկնքում հայտնվում է բարձրագույն պիլոտաժի հնարքներ կատարող ինքնաթիռը։ Մասնավորապես, երևում է` ինչպես է կործանիչը սահուն կերպով մի քանի անգամ պտտվում երկնքում։
Ի դեպ, խոսքը ռուսական ավիաբազայի ՄիԳ-29 մարտական ինքնաթիռի մասին է։