Բողոքի ակցիա երևանյան մետրոյում, կան բերման ենթարկվածներ

Մետրոպոլիտենից Sputnik Արենիային հայտնեցին, որ առավոտյան 9։30-ից մետրոյի բնականն աշխատանքը վերականգնվել է։
Sputnik
Անհնազանդության ակցիաների մի խումբ մասնակիցներ խաթարել են Երևանի մետրոպոլիտելի աշխատանքը։
Մետրոյի «Երիտասարդական» կայարանում մի խումբ երիտասարդներ խոչընդոտել են գնացքների բնականոն երթևեկությունը` նստելով ու կանգնելով գնացքների դռների միջև ու այդ կերպ թույլ չտալով, որ գնացքները շարժվեն կայարանից։ Մեքենավարները չեն կարողացել փակել դռներն ու շարունակել ընթացքը։
Այդ ընթացքում ակտիվիստները քաղաքացիներին կոչ էին անում միանալ ընդդիմադիր շարժմանը` վանկարկելով «առանց թուրքի Հայաստան»։
Որոշ ժամանակ անց անհնազանդության ակցիա սկսվեց նաև «Հանրապետության հրապարակ» կայարանում, որտեղից ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակտիվիստներին։
Մետրոպոլիտենից Sputnik Արենիային հայտնեցին, որ առավոտյան 9։30-ից մետրոյի բնականն աշխատանքը վերականգնվել է։
Հիշեցնենք, երևանյան մետրոյում բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել նաև անցյալ շաբաթ` մայիսի 18-ին։ Այդ օրը «Երիտասարդականում» գնացքները շուրջ 20 րոպե կանգնած էին մնացել, ինչի հետևանքով խաթարվել էր ամբողջ մետրոպոլիտենի աշխատանքը։
Մետրոյի ղեկավարությունը ստիպված էր եղել փակել բոլոր կայարանների մուտքերը և դուրս բերել քաղաքացիներին` մինչև աշխատանքի վերականգնումը։