«Ի՞նչ ես ուզում մեզնից դու». Սուրենյանը մայիսյան ձյան տեսանյութ է հրապարակել

Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցը. Արխիվային լուսանկար
Գագիկ Սուրենյանի էջի հետևորդները բազմաթիվ հումորային մեկնաբանություններ են գրել։ Նրանցից մեկն անգամ պահանջել է Սուրենյանի հրաժարականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուքի» իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում թաց ձյուն է տեղում։

«Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում»,-տեսանյութին կից գրել է նա։

Նրա էջի հետևորդները բազմաթիվ հումորային մեկնաբանություններ են գրել։
««Էն որ մարտի մեկից գարնան ես սպասում, բայց էլ հույս չկա...», «պահանջում եմ Սուրենյանի հրաժարականը», «ի՞նչ ես ուզում մեզնից դու»»,- գրել են նրանք։
Նշենք, որ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ՀՀ տարածքում առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում են օդի ջերմաստիճանի նվազում, անձրև և ամպրոպ, որոշ շրջաններում` թաց ձյուն: