Երևանում վրաերթի են ենթարկել 15–ամյա աղջկա

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Տուժածն անչափահաս աղջիկ է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած Kia Forte ավտոմեքենայով Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, 15-ամյա Արփինե Մ.-ին»,–գրում է կայքը:
Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ի՞նչ վիճակում է Կոմիտասում վրաերթի ենթարկված ցուցարարը. մանրամասներ
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: